Թուրքիան միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառելու Իսպանիային

0 Min Read

Թուրքիան 2.6 միլիարդ եվրոյի ռազմական արտահանման պայմանագիր է կնքել Իսպանիայի ռազմաօդային և տիեզերական ուժերին 30 HÜRJET ուսուցողական ինքնաթիռների համար, որոնց մատակարարումները կսկսվեն 2028 թվականին, ըստ թուրքական լրատվամիջոցների։

Պայմանագիրը ներառում է ինքնաթիռների մատակարարում, օդաչուների առաջադեմ վերապատրաստում, սիմուլյատորներ, սպասարկում և երկարաժամկետ աջակցություն։

Վերլուծաբանները նշում են, որ համաձայնագիրը պատմական է թուրքական պաշտպանական արդյունաբերության համար. առաջին անգամ նրա պաշտպանական արտադրանքը կօգտագործվի ՆԱՏՕ-ի եվրոպական անդամի կողմից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով