Իլհամ Ալիևի նախկին փեսան 250 մլն եվրո բյուջեով բիզնես նախագիծ է սկսում Ռուսաստանում

1 Min Read

Ադրբեջանցի միլիարդատեր, Իլհամ ալիևի նախկին փեսա Էմին Ագալարովը  Ղազախստանի Մանգիստաուի շրջանում սկսում է մոտավորապես 250 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով նախագծեր:

Այդ նախագծերի թվում են Բոժիրա կիրճում հյուրատան կառուցումը, որի ճարտարապետական ​​ուրվագիծն արդեն պատրաստ է, և Կասպից ծովի ափին գտնվող Քենդերլի հանգստավայրի գլխավոր հատակագծի մշակումը:

Վերջին նախագիծը նախաձեռնել են տարածաշրջանային իշխանությունները, որոնք հույսը դնում են Ագալարովի փորձի վրա՝ մեծածավալ զբոսաշրջային կլաստերներ ստեղծելու հարցում:

Էմին Ագալարովը ցանկանում է Ղազախստանում կառուցել հանգստավայր՝ «Sea Breeze Resort»-ի օրինակով, որը կառուցվել է Ադրբեջանում «Agalarov Development»-ի կողմից և Կասպից ծովի ամենամեծ մասնավոր հանգստավայրային նախագծերից մեկն է:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով