Էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պետրոս Ղազարյանին երեկ տված հարցազրույցից մի հատված և գրել․
«Սահմանները սովորաբար անցնում են կա՛մ ապրանքներ, կա՛մ զինվորներ, զենք ու զրահ։ Մեր սահմանները պետք է անցնեն այլևս միայն ապրանքներն ու գործարարները, ոչ թե զենք ու զրահ և զինվորներ, ու սա ես չեմ ասել։
Խաղաղություն պետք է լինի, զինվորները չպիտի զոհվեն, պատերազմ չպիտի լինի, և 2-րդը՝ դրա փոխարեն պետք է լինի բարեկեցություն։
Զինվորները և տանկերը, երբ որ անցնում են սահմանները, դա կորուստների մասին է, իսկ երբ որ սահմաններն անցնում են գործարարները, զբոսաշրջիկները և ապրանքները, դա բարեկեցության մասին է, և հետևաբար մենք այս քայլով գնում ենք խաղաղության, գնում ենք նրան, որ կորուստներ այլևս չենք ունենալու և գնում ենք բարեկեցության»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
