Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար գործատուները կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել www.socservice.am կայքում։
Հարթակում գրանցվելու միջոցով գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ փոխհատուցում՝ վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 250,000 դրամի չափով, իսկ յուրաքանչյուր նպաստառու գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 350,000 դրամի չափով։
Քանի որ «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրին» մասնակցության դիմումը ներկայացվում է գործատուի կողմից, ապա անհրաժեշտ է օգտահաշիվը ստեղծել գործատուի դերով։
Օգտահաշիվը ստեղծելուց հետո գործատուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման նամակ, որում առկա հղումը սեղմելուց հետո էլեկտրոնային նամակում կբացվի գործատուի տվյալների լրացման ձևաթուղթը։
Դիմում ներկայացնելու քայլերի հաջորդականությունը՝ կից տեսանյութում ։
Ավելին՝ այստեղ։