Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է տրամադրել Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ Աքքույուի կառուցման ֆինանսավորման համար, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ հավելելով, որ Անկարան ակնկալում է, որ կայանը շահագործման կհանձնվի 2026 թվականին, հաղորդում է Reuters-ը։
«Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը Մերսինի միջերկրածովյան նահանգի Աքքույու շրջանում՝ համաձայն 2010 թվականին կնքված 20 միլիարդ դոլարի պայմանագրի։ Կայանի շահագործման հանձնումը նախատեսվում էր այս տարի, սակայն հետաձգվել է։
«Այս ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի 2026-2027 թվականներին»։ Այս գումարից առնվազն 4-5 միլիարդ դոլարը կհատկացվի արտաքին ֆինանսավորմանը 2026 թվականին», — ասել է Բայրաքթարը։
Աքքույու ատոմակայանի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական նախագծման VVER III+ սերնդի ռեակտորներով։ Յուրաքանչյուր բլոկ կունենա 1200 ՄՎտ հզորություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում