Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Թուրքիայի հետ համագործակցության հնարավորությունը, որպեսզի օգտագործի 58 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեից հատկացված 640 միլիոն դոլարը՝ ափամերձ պաշտպանության համակարգերի ամրապնդման համար, հաղորդում է Anadolu News-ը։
Նախարարների կաբինետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2026 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է ծախսերի 9.4%-ով աճ նախորդ տարվա համեմատ։
Սա առաջիկա ֆինանսական տարվա համար ազգային պաշտպանության ընդհանուր բյուջեն հասցնում է 58 միլիարդ դոլարի։
Հաստատված բյուջեի շրջանակներում 640 միլիոն դոլարը նախատեսված է հատկապես ափամերձ պաշտպանության համար և կօգտագործվի SHIELD կոդային անվամբ համապարփակ ծրագրի իրականացման համար։
Ծովային հսկողության և պաշտպանության համար նախատեսված խոշորածավալ անօդաչու թռչող սարքերի, մակերևութային և ստորջրյա համակարգերը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2028 թվականը։
Շեշտվում է, որ սկզբնապես առաջնահերթությունը կտրվի պատրաստի լուծումների ներմուծմանը, և այս առումով ակտիվորեն ուսումնասիրվում է Թուրքիայի հետ համագործակցությունը որպես պոտենցիալ գործընկեր։
Նոր բյուջետային տողը հիմնականում ուղղված է Ճապոնիայի հարավ-արևմտյան կղզիների պաշտպանունակության զգալի ամրապնդմանը և դրանց հեռահար հարվածային կարողությունների բարելավմանը: Այդ նպատակով զգալի միջոցներ են հատկացվում հեռահար թևավոր հրթիռների գնման, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, մակերևութային և ստորջրյա հարթակների մշակման համար։
Ֆինանսավորման զգալի մասը կօգտագործվի երկրի հեռահար հրթիռային զինանոցի ընդլայնման համար: Մասնավորապես, նախատեսվում է ճապոնական արտադրության Type-12 հակածովային հրթիռների ձեռքբերում՝ մինչև 1000 կիլոմետր մեծացված հեռահարությամբ։
Որպեսզի պաշտպանության բյուջեն ուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից ոչ ուշ, քան 2026 թվականի մարտը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում