Միացյալ Նահանգները հրաժարվում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը՝ առաջարկելով նախ լուծել Ուկրաինայում պատերազմի հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նրանք չեն համաձայնում դրան։ Եվ մինչ այժմ այս ոլորտում առաջընթաց չի եղել», — ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռյաբկովը բացատրել է, որ ամերիկյան կողմը առաջարկում է «նախ համաձայնության գալ Ուկրաինայի հարցում, ապա վերադառնալ այս հարցին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում