Ադրբեջանական բենզինը «գրավում» է Հայաստանը․ ադրբեջանական լրատվամիջոցներ

2 Min Read

Ադրբեջանական բենզինը «գրավում» է Հայաստանը․ մի քանի օր է ադրբեջանական մամուլը, մեկը մյուսին հերթ չտալով, այս վերտառությամբ գրառումներ է անում։

Haqqin.az-ը գրում է, որ ադրբեջանական բենզինի դեմ Հայաստանում հնչող բոյկոտի կոչերը չեն արդյունք չեն տալիս։

Ըստ ադրբեջանական լրատվական կայքի՝ վերջին երկու օրերին ադրբեջանական բենզինի վաճառքը Հայաստանում քառապատկվել է։

Պարբերականը գրում է․

«Չնայած հայկական ընդդիմության և  ջանքերին, սպառողի ընտրությունը որոշվել է գնով, այլ ոչ թե քաղաքական կարգախոսներով։

«Մեգա Թրեյդ»-ի տնօրեն Կարեն Խաիրիյանը նշել է, որ վառելիքի ծագումը վարորդների համար որոշիչ գործոն չէ։ Նա բացատրել է, որ վարորդները տեսնում են, որ ադրբեջանական բենզինը մոտ 0.25 ցենտով էժան է այլ երկրներից ներմուծված AI-95-ից, ուստի նախընտրում են այն։

«Մեգա Թրեյդ»-ը վերջերս Վրաստանի միջոցով Հայաստան ներմուծված AI-95 բենզինի մոտ կեսը գնել է 430 դրամով (1.075 դոլար)։

Համեմատության համար, այլ երկրներից ներմուծված AI-95 բենզինը մեկ լիտրի համար արժե մոտ 520 դրամ, ինչը տարբերությունը բավականին նկատելի է դարձնում սպառողների համար։

«Մեգա Թրեյդ»-ը պատկանում է իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Խայրիյանը նշում է, որ վաճառքի ծավալները նախորդ ժամանակահատվածի համեմատ արդեն քառապատկվել են, ինչը հաստատում է նրա կանխատեսումը. վառելիքի ծագումը վճռորոշ ազդեցություն չունի պահանջարկի վրա: Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ հայ սպառողները, փակ սահմանի պայմաններում, Թուրքիայից գնում էին ապրանքների լայն տեսականի, և առևտուրը շարունակվում»,- գրում է ադրբեջանական իշխանության խոսափող լրատվական կայքերից մեկը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով