Նյու Յորքի ապրանքային բորսայում (COMEX) հունվարյան մատակարարման պլատինի ֆյուչերսների գինը առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիայի համար 2500 դոլարը։
Երևանի ժամանակով ժամը 00:14-ին պլատինի ֆյուչերսները վաճառվում էին մեկ տրոյական ունցիայի համար 2459.1 դոլարով։ Գինը նախորդ փակման համեմատ աճել էր 9.4%-ով։
Շաբաթվա սկզբից ի վեր թանկարժեք մետաղները բորսայում հասել են նոր բարձունքների։ Դեկտեմբերի 23-ին ոսկու գները առաջին անգամ բարձրացել են մեկ տրոյական ունցիայի համար 4500 դոլարից բարձր, իսկ դեկտեմբերի 26-ին արծաթը առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 75 դոլարի սահմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում