Ռուսաստանում նախատեսվում է բացել իսլամական բանկ․ հայտարարել է Պետդումայի ֆինանսական շուկաների հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։
«Կոմերսանտի» տվյալներով՝ Ակսակովը նշել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ռուսաստանի իսլամական բնակչությանը ներկայացնող գործարար համայնքի հետ, ինչպես նաև բանակցություններ են ընթանում արաբական պետությունների հետ՝ նախագիծն իրականացնելու համար։
Բանկի ստեղծումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։
Իսլամական բանկային գործունեությունը պահանջում է, որ բանկային գործունեությունը համապատասխանի շարիաթի օրենքներին, մասնավորապես՝ բացառելով տոկոսադրույքները և տնտեսության որոշակի ոլորտների, ինչպիսիք են խաղամոլությունը, ալկոհոլի արտադրությունը և ծխախոտի արտադրությունը, ֆինանսավորումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում