Trust Wallet կրիպտոդրամապանակի թիմը հաստատել է անվտանգության միջադեպ, որը վերաբերում է միայն բրաուզերի ընդլայնման 2.68 տարբերակին։
Մշակողները շտապ թողարկել են 2.69 տարբերակը և խոստացել են փոխհատուցել տուժած օգտատերերի կորուստները։ Ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 7 մլն դոլար։
Նշվում է, որ բջջային հավելվածը և ընդլայնման այլ տարբերակները չեն տուժել։
Ինչ անել, եթե ունեք Trust Wallet 2.68 տարբերակը
-
Մի բացեք Trust Wallet-ի ընդլայնումը, եթե տեղադրված է 2.68 տարբերակը
-
Մտեք բրաուզերի ընդլայնումների կարգավորումներ և անջատեք Trust Wallet-ը
-
Միացրեք մշակողի ռեժիմը (ընդլայնումների էջի աջ վերևում)
-
Սեղմեք թարմացման կոճակը (ձախ վերևում)
-
Համոզվեք, որ տեղադրված է 2.69 տարբերակը, որը համարվում է անվտանգ
Հաքերային միջադեպի մասին պաշտոնական հայտարարությունից առաջ Trust Wallet-ի նեյթիվ թոքենը՝ TWT, մի քանի ժամում նվազել է մոտ 7%, սակայն նորության հրապարակումից հետո դրա գինը վերականգնվել է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում