Ռուսաստանում սպասվում է ներմուծվող ապրանքների գների զգալի բարձրացում․ ըստ «Կոմերսանտ»-ի՝ մինչև 2026 թվականը թանկացումը կարող է հասնել մինչև 30%։ Պատճառը իշխանությունների ծրագիրն է՝ ամբողջությամբ օրինականացնել տնտեսությունը՝ վերացնելով հարկերից և մաքսային վճարներից խուսափելու «մոխրագույն» սխեմաները։
Իշխանությունները նախատեսում են խստացնել վերահսկողությունը և արգելել ոչ թափանցիկ ներմուծման մեխանիզմները։ Արդյունքում ապրանքների ինքնարժեքը կբարձրանա, ինչը անմիջապես կազդի մանրածախ գների վրա։
Փորձագետների գնահատմամբ՝
- Լայն սպառման ապրանքների դեպքում գները կարող են աճել 10–15%,
- Առանձին կատեգորիաներում, մասնավորապես էլեկտրոնիկայի և հագուստի, թանկացումը կարող է հասնել մինչև 30%,
- Հնարավոր է նաև ժամանակավոր դեֆիցիտ, հատկապես անցումային շրջանում։
Մասնագետները նշում են, որ գների աճը կլինի աստիճանական, սակայն առավել զգալի ազդեցությունը կզգացվի այն ապրանքների վրա, որոնք նախկինում ներմուծվում էին զեղչված կամ «մոխրագույն» ուղիներով։ Միևնույն ժամանակ, իշխանությունները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում սա կհանգեցնի շուկայի ավելի թափանցիկ և կայուն աշխատանքի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում