Օրինագծով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով:
Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։