ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 

1 Min Read

ԱրարատԲանկը տարվա արդյունքներն ամփոփում է գործընկերոջ պարտավորեցնող գնահատականով։ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխությանն ԱրարատԲանկն արժանացել է «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին։

Մրցանակն ԱրարատԲանկին շնորհվել է վստահելի գործընկերության և կայուն, հուսալի ծառայությունների մատուցման համար։

Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ ԱրարատԲանկի երկարամյա համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ հաջողված ծրագրեր ու նախագծեր՝ հաճախորդամետ  լուծումներով և  նորարար մոտեցումներով։

 

Գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։

Այն պարտավորեցնում է շարունակաբար ներդնել թվային նոր լուծումներ, պրոդուկտներ ու ծառայություններ՝ ապահովելով հուսալի և անվտանգ միջավայր։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանի կողմից

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով