Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև

1 Min Read

ՀՀ ֆինանսների նախարարությունում «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով։

Նաև «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը»՝  100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն ու Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:

Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝

  • ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը.
  • մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։
Կիսվեք այս հոդվածով