Անկարան նախատեսում է ընդլայնել իր թուրքական ծովային անվտանգության մոնիթորինգի համակարգի ծածկույթը Սև ծովում: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Մենք զգալի ջանքեր ենք գործադրում ծովային անվտանգության ոլորտում: Մենք հետևում ենք նավերի անցմանը բոլոր նեղուցներով, որտեղ գործում է մեր ծովային մոնիթորինգի համակարգը՝ թե՛ Դարդանելի, թե՛ Բոսֆորի նեղուցներում: Մենք կընդլայնենք այս ռադարային մոնիթորինգի ծառայությունը Մարմարա ծովի ամբողջ տարածաշրջանում: Մենք նաև նախատեսում ենք այս համակարգը տարածել Սև ծովի վրա», — ասել է Ուրալօղլուն:
Նրա խոսքով՝ իշխանությունները նախատեսում են շտապ ներդնել մոնիթորինգի համակարգը Արևելյան Միջերկրական ծովում՝ ավելի արդյունավետորեն «մոնիթորինգի ենթարկելու Մերսինից մինչև Կիպրոս տարածքում իրավիճակը»:
Նախարարի կողմից նշված համակարգը ներդրվում է ծովային երթևեկության մոնիթորինգի ծառայություններ մատուցելու ազգային նախագծի շրջանակներում: Արևելյան Միջերկրական ծովում աշխատանքներ են տարվում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար. կառուցվում են լրացուցիչ ռադարային և օդերևութաբանական կայաններ, կապի կենտրոններ և տեսահսկողություն:
Բոլոր տվյալները՝ ավտոմատ նույնականացման համակարգից, ռադարներից և լրացուցիչ հսկողության սարքավորումներից, կմիավորվեն մեկ միասնական ենթակառուցվածքի մեջ:
Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ սա հնարավորություն կտա իրականացնել ծովային երթևեկության 24/7 շարունակական և ավելի արդյունավետ մոնիթորինգ, նավերին նավիգացիոն տեղեկատվության և նախազգուշացումների փոխանցում, ինչպես նաև դրանց անվտանգության մոնիթորինգ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում