Հնդկաստանին թույլատրվել է նավթ գնել «Ռոսնեֆտ»-ից

1 Min Read

Հնդկական «Reliance Industries» ընկերությունը Միացյալ Նահանգներից ստացել է հատուկ թույլտվություն, որը թույլ է տալիս շարունակել նավթ գնել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից՝ չնայած իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն, թույլտվությունը ուժի մեջ կլինի մեկ ամիս:

Վկայակոչելով «Kpler»-ի տվյալները՝ գործակալությունը նշում է, որ նոյեմբերի 22-ից, երբ ուժի մեջ մտան «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները, «Reliance»-ն արդեն ստացել է մոտ 15 բեռ նավթ ռուս արտադրողից:

«Այս մատակարարումները կապված են նախկինում կնքված գործարքների հետ, որոնք շարունակվում են բոլոր պատժամիջոցների պահանջներին համապատասխան», — բացատրել է «Reliance»-ը:

Ընկերությունը հավելել է, որ «Ռոսնեֆտի» հետ կնքված պայմանագրով Հնդկաստանի համար նախատեսված նավթի վերջին բեռը առաքվել է նոյեմբերի 12-ին:

Նոյեմբերի 20-ից հետո ստացված նավթը կվերամշակվի օրական 660,000 բարել հզորությամբ «Reliance»-ի վերամշակման գործարաններում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով