Խոշոր ներդրումային ծրագրերի քարտեզը․ որտե՞ղ և ինչպե՞ս են իրագործվում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Աշխարհաքաղաքական լարված պայմաններում բոլորի ուշադրությունը սևեռված է Եվրոպայի սրտում տեղի ունեցող երկարատև պատերազմին, որը թեև փորձ է արվում կանգնեցնել, բայց առայժմ` ապարդյուն։

Այդուհանդերձ, այս խառնաշփոթի հակառակ կողմում տնտեսությունում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ. կյանքի են կոչվում խոշոր ներդումային ծրագրեր, որոնց մասին` ստորև. 

Առկա տվյալների համաձայն՝ Գերմանիան հայտարարել է «Deutschlandfonds» ֆոնդի թողարկման մասին, որի համար ներդվել է $35․2 մլրդ։ Ֆոնդը ստեղծվել է էներգետիկ և  տեխնոլոգիական ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերության արդիականացման համար մասնավոր կապիտալ ներգրավելու նպատակով։

Հիմնադրամը, որը համակարգվում է Գերմանիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների կողմից, իրականացվում է KfW պետական բանկի աջակցությամբ, որը ապահովում է երաշխիքների, վարկերի և սեփական կապիտալի օգտագործումը ՝ նվազեցնելու համար մասնավոր ներդրումների ռիսկերը:

Նախաձեռնության նպատակն է մոբիլիզացնել մինչև €130 մլրդ մասնավոր ներդրումներ, ներառյալ արդյունաբերությունը, էներգետիկ ընկերություններ և տեխնոլոգիական ստարտափներ՝ տրամադրելով €8 մլրդ երաշխիքներ։


Ամիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից


JPMorgan Chase-ը գործարկում է առաջին թոքենիզացված դրամական ֆոնդը, որն աշխատում է Ethereum բլոկչեյնի վրա և կենտրոնացած է որակավորված ներդրողների վրա: Բանկը հատկացնում է $ 100 մլն սեփական ֆոնդերից, որը ներդրողներին հնարավորություն է տալիս ունենալ թվային թոքեններ, որոնք արտացոլում են իրենց մասնաբաժինը:

Նախաձեռնությունն ուղղված է ակտիվների առեւտրի արդյունավետության բարձրացմանը եւ ավանդական ֆինանսական գործիքներում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրմանը։


ՀՀ առևտրային բանկերի առանցքային ցուցանիշները 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ճապոնական MUFG ֆինանսական խումբը $4,4 մլրդ-ով ձեռք կբերի հնդկական Shriram Finance վարկային կազմակերպության բաժնետոմսերի 20 %-ը: Գործարքը նախատեսում է փոքրամասնության իրավունքներ, ներառյալ տնօրենների խորհրդում մասնակցությունը, և նպատակ ունի ընդլայնել MUFG-ի ներկայությունը Հնդկաստանում ՝ կենտրոնանալով փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև մասնավոր հաճախորդների վրա: 


ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը


Oaktree հիմնադրամի աջակցությամբ Pure Data Centres ընկերությունը ներկայացրել է Ամստերդամում հիպերմասշտաբային տվյալների կենտրոնի կառուցման $1,2 մլրդ արժողությամբ նախագիծը:

Կոմպուսը նախատեսված է խոշոր տեխնոլոգիական վարձակալի տեղակայման համարր։ CBRE-ի փոխանցմամբ՝ տվյալների մշակման հիպերմասշտաբային կենտրոնների վարձակալության աճն աշխուժացնում է Ամստերդամի տվյալների կենտրոնների շուկան, իսկ տվյալ նախագիծն ամրապնդում է քաղաքի դիրքերը ՝ որպես առանցքային եվրոպական IT-հանգույց։


Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները. Տեսանյութ


Թուրքմենստանում թուրքական ընկերությունների մասնակցությամբ 19 նախագիծ է իրականացվում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ $10 մլրդ: Թուրքական բիզնեսի բոլոր նախագծերի հանրագումարը երկրում անկախությունից ի վեր հասել է $55 մլրդ։ 


Ռուսաստանում 2026-ին հիմնական ուշադրությունը կտրվի թվային ֆինանսական ակտիվների շուկային և կրիպտոարտադրանքի զարգացմանը


«Կենտրոնական Ասիա-Ճապոնիա» գործարար համաժողովի շրջանակներում տարածաշրջանի երկրները ճապոնական ընկերությունների հետ ստորագրել են ավելի քան 60 համաձայնագիր`ընդհանուր $3,72 մլրդ արժողությամբ: Համաժողովն ընդգրկում էր կանաչ զարգացման, թվային փոխակերպման, ֆինանսների, մարդկային ռեսուրսների և բիզնես միջավայրի զարգացման թեմաներ: Համաձայնագրերն ուղղված են տնտեսական համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում ներդրումների ներգրավմանը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով