ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ուրախությամբ է փաստում, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառվում է 90 դրամով ավելի էժան, քան նույն դասի այլ երկրներից ներմուծած բենզինը։
Պապոյանը անդրադարձել է նաև նրան, որ որոշ մարդիկ նշում են, որ չեն պատրաստվում գնել ադրբեջանական բենզին՝ ասելով, որ դա յուրաքանչյուրի ընտրությունն է, իսկ պետության գործառույթը քաղաքացիների համար այլընտրանքի ապահովումն է։
Նախարարը վերջում չի մառոցել նշել, որ սիրում է բոլորին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում