Վրաստանի վարչապետը դեմ է մանրածախ առևտրի ցանցերում գների բարձրացմանը

1 Min Read

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրել երկրի խոշոր մանրածախ առևտրի ցանցերում գների բարձրացման հարցը և տրամադրել իրավական գնահատական: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

«Ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը և պարզել, թե արդյոք կոնկրետ կազմակերպությունների գործունեությունը քրեական հանցագործություն է: Ես նաև ուզում եմ խնդրել Վրաստանի խորհրդարանին ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կօգտագործի խորհրդարանական համապատասխան լծակները՝ խնդիրը գնահատելու համար», — նշել է Կոբախիձեն:

Վարչապետը նշել է, որ բարձր շահույթը թույլ է տալիս ընկերություններին արագորեն ընդլայնել իրենց մանրածախ առևտրի կետերը, և դրանց հետ կապված ծախսերը ուղղակիորեն արտացոլվում են ապրանքների գնի վրա:

«Վերջին հինգ տարիների ընթացքում երկրում ցանցային խանութների թիվը կրկնապատկվել է: Արդյունքում, այսօր Վրաստանում յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով կա 113 խանութ», — նշել է նա:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով