Եվս մեկ խոշոր կողոպուտ Փարիզում

1 Min Read

Փարիզում գողացել են 150 000 եվրո արժողությամբ շափյուղա և այլ արժեքավոր իրեր։ Դեպքը տեղի է ունեցել զարդեր տեղափոխող սուրհանդակների վրա հարձակման ժամանակ, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով դատախազությանը։

Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ Անհայտ հարձակվողը մուրճով հարձակվել է երկու սուրհանդակների վրա, հենց որ նրանք դուրս են եկել իրենց մեքենայից։

Հարձակվողը հարվածել է սուրհանդակներից մեկին քունքում և գողացել զարդերով և ոսկով լի հինգ պայուսակ։ Այնուհետև նա փախել է սկուտերով։

Տուժածը հոսպիտալացվել է։ Վնասի ընդհանուր գումարը կազմել է 160,000 եվրո, որից 150,000 եվրոն շափյուղայի արժեքն է։

Դատախազությունը պարզաբանել է, որ հարձակվողը, հավանաբար, լավ տեղեկացված է եղել առաքման և բեռի արժեքի մասին։

Նա, ինչպես գողացված զարդերը, դեռևս չի հայտնաբերվել։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով