Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբոր որդին է

0 Min Read

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։

24-ամյա Սամվել Մկրտչյանը, NEWS.am–ի տեղեկություններով, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով