ՍՈՒՐԱՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ 2022 Թ.-Ի 3 ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

152 տարի առաջ այս օրը՝ 1870 թ․-ի նոյեմբերի 18-ին, աղավնիների սուրհանդակային առաջին պետական գիծը իրար կապեց Տուր և Փարիզ քաղաքները։ ՀՀ-ում սուրհանդակային և փոստային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն աշխատում են բավականին ինտենսիվ՝ ապահովելով ծանրոցածրարների, նամակների և բացիկների առաքում աշխարհի տարբեր երկրներից։ Այս ոլորտն ունի մեծ ծավալների հասնող հասույթներ և աշխատատեղ է ապահովում  մեծ թվով մարդկանց։

Ուսումնասիրենք՝ ինչպիսին է եղել սուրհանդակային և փոստային գործունեությունից ստացված հասույթը 2022 թ․-ի 3 եռամսյակում․

Գծապատկեր 1․ Սուրհանդակային և փոստային գործունեությունից ստացված հասույթը 2022 թ․-ի առաջին 3 եռամսյակում

 Համաձայն ՎԿ տվյալների՝ հասույթը 2022 թ․-ի 3-րդ եռամսյակում կազմել է 4,595․6 մլն դրամ, որը, համեմատած մյուս եռամսյակների հետ, աճել է։ Նվազագույն մակարդակն արձանագրվել է առաջին եռամսյակում՝ 3,444․2 մլն դրամ։ Փաստորեն, առաջին եռամսյակի նկատմամբ հասույթն աճել է շուրջ 1,3 անգամ։

Դիատարկենք փոփոխությունները նախորդ եռամսյակների և 2021 թ․-ի համապատասխան եռամսյակների համեմատ հետևյալ գծապատկերում․

Գծապատկեր 2․ Սուրհանդակային և փոստային գործունեությունից  ստացված հասույթի փոփոխությունը 2022թ-ին 2021թ-ի նույն եռամսյակներում և 2022թ-ի նախորդ եռամսյակների նկատմամբ

Գծապատկեր 2-ից արձանագրում ենք, որ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում հասույթը 34,8 %-ով գերազանցել է 2021 թ․-ի երրորդ եռամսյակի հասույթին, իսկ 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի հասույթին՝ 6,2 %-ով։

Դիտարկենք, թե որքան նամակներ, բացիկներ և ծանրոցածրարներ են առաքվել 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին․

Գծապատկեր 3․ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին առաքված նամակագրական թղթակցությունների, տպագիր հրատարակությունների, ծրարների և փոստային ծանրոցների և սուրհանդակային փաթեթների ծավալները

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին առաքվել են 7,180,400 հատ նամակագրական թղթակցությունների, տպագիր հրատարակությունների, ծրարների, իսկ փոստային ծանրոցների և սուրհանդակային փաթեթների թվաքանակը կազմել է 2,176,200 հատ։ 2022 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նամակագրական թղթակցությունների, տպագիր հրատարակությունների, ծրարների թվաքանակը նվազել է մոտ 24 %-ով, իսկ փոստային ծանրոցների և սուրհանդակային փաթեթներինը՝ մոտ 2 %-ով։

Կիսվեք այս հոդվածով