Ռուսաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է կրիպտոարժույթների և թվային ակտիվների շուկայի կարգավորման կոնցեպցիան։ Օրենսդրական փոփոխությունների առաջարկները ուղարկվել են կառավարության քննարկմանը։
Օրենսդրական բազան նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, իսկ 2027 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է պատասխանատվություն սահմանել կրիպտոշուկայում միջնորդների անօրինական գործունեության համար՝ անօրինական բանկային գործունեության պատասխանատվության նմանությամբ։
Հիմնական կետերը
-
Կրիպտոակտիվներ գնելու իրավունք կունենան թե՛ որակավորված, թե՛ ոչ որակավորված ներդրողները, սակայն յուրաքանչյուր խմբի համար կգործեն տարբեր կանոններ։
-
Թվային արժույթներն ու ստեյբլքոյնները կճանաչվեն որպես արժութային արժեքներ․ դրանք կարելի է գնել և վաճառել, սակայն չի թույլատրվի օգտագործել ներքին վճարումների համար։
-
Ոչ որակավորված ներդրողները կկարողանան գնել «ամենալիկվիդ» կրիպտոարժույթները միայն թեստավորում անցնելուց հետո և սահմանափակ ծավալով՝ տարեկան մինչև 300 հազար ռուբլի մեկ միջնորդի միջոցով։
-
Որակավորված ներդրողները կկարողանան գնել բոլոր կրիպտոարժույթները (բացառությամբ անանունների) առանց սահմանափակման, սակայն նույնպես միայն ռիսկերի ըմբռնման թեստավորում անցնելուց հետո։
-
Կրիպտոարժույթներով գործարքները կիրականացվեն գործող ֆինանսական ենթակառուցվածքի միջոցով, համապատասխան լիցենզիաների հիման վրա։ Առանձին պահանջներ կսահմանվեն միայն հատուկ դեպոզիտարների և փոխանակման հարթակների համար։
-
Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան արտասահմանում կրիպտոարժույթ գնել՝ վճարելով արտասահմանյան հաշիվներից (չի հստակեցվում՝ արդյոք խոսքը գլոբալ կրիպտոբորսաների մասին է)։
-
Ավելի վաղ գնված կրիպտոարժույթները հնարավոր կլինի ռուսական միջնորդների միջոցով արտահանել արտասահման, սակայն նման գործարքների մասին պետք է տեղեկացնել հարկային ծառայությանը ։
Այս մոտեցումը նպատակ ունի միաժամանակ օրինականացնել շուկան, սահմանափակել ռիսկերը և ուժեղացնել վերահսկողությունը՝ առանց կրիպտոարդյունաբերության ամբողջական արգելքի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում