Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան

0 Min Read

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 8 հացահատիկային վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։

Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 հացահատիկային վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով