ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՎԱՏԱՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ

1 Min Read

Ճապոնացիները շարունակում են զարմացնել մարդկությանը։ Տեխնոլոգիական այն դինամիկ փոփոխությունները, որոնք տարեց տարի ավելի տեսանելի,  և ընդգրկուն են դառնում, մյուսներից մի քանի քայլ առաջ  են մղում ճապոնացի ժողովրդին ու իրենց տնտեսությունը:

Նման հեղափոխական մեթոդներն արդեն հասել են Ճապոնիայի կառավարություն։ Մասնավորապես, Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների գործակալությունը հայտարարել է ճապոնական կառավարության անդամներից մեկի՝ Տարո Կանոյի կիբերնետիկական ավատարի ստեղծման մասին։

Նոր ռոբոտայնացված նախարարի կրկնօրինակը շփվելու է հասարակության հետ։ Գիտնականները փորձելու են հասկանալ մարդու և բարձրաստիճան նախարարի շփման մեխանիզմը։ Ռոբոտը հեռակառավարվելու է իսկական նախարարի կողմից։

Այս տեխնոլոգիաները մեծ հեռանկարներ կբացեն իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում. նախարարի կիբեր ավատարը նախարարին կօգնի բազմաթիվ հարցերում։

 

 

Կիսվեք այս հոդվածով