«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում