TikTok-ը նախատեսում է աշխատանքի ընդունել մոտ 1000 մարդու

1 Min Read

TikTokառաջարկել է Twitter-ի և Meta-ի նախկին աշխատակիցներին ընդունվել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի իրենց գրասենյակ:

Ընկերությունը նախատեսում է գրեթե կրկնապատկել իր աշխատակազմն այնտեղ՝ հասցնելով 2000-ի: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ այս քայլը մասամբ անհրաժեշտություն է, քանի որ TikTok-ը խոստացել է ավելի շատ ինժեներներ վարձել Միացյալ Նահանգներից՝ տեղական իշխանությունների կողմից ստուգումների արդյունքում։

2020 թվականից ի վեր TikTok-ը երբեմն մեղադրվում է տեղի իշխանությունների կողմից՝ ԱՄՆ օգտատերերի տվյալները չինական իշխանություններին փոխանցելու մեջ:

Այս գրասենյակի TikTok անձնակազմը վերջին երկու տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուրից՝ հասնելով ավելի քան 1000-ի:

Սակայն աշխատանքի ընդունելու պլանները կարող են փոխվել բազմաթիվ տեխնոլոգիական ընկերությունների գովազդային եկամուտների նվազման ֆոնին, որն արդեն հարվածել է Twitter-ին և Snap-ին: TikTok-ը ևս վերջերս իջեցրեց 2022 թվականի գովազդային եկամուտների իր կանխատեսումը 12 միլիարդ դոլարից մինչև 10 միլիարդ դոլար:

Ընկերությունն ունի նաև խոշոր գրասենյակներ Լոս Անջելեսում և Նյու Յորքում, ինչպես նաև Լոնդոնում, Դուբլինում և Սինգապուրում: TikTok-ի մայր ընկերությունում` ByteDance-ում, աշխատում է մոտ 150,000 մարդ ամբողջ աշխարհում:

Կիսվեք այս հոդվածով