Թվային ռուբլին նախատեսվում է դարձնել փողի երրորդ ձևը՝ կանխիկ և անկանխիկ միջոցների հետ միասին։ Դրա թողարկմամբ և շրջանառությամբ կզբաղվի Ռուսաստանի Կենտրոնական բանկը։
Թվային ռուբլու արժեքը լիովին հավասար է սովորական ռուբլուն։ Այն չի փոխարինում առկա դրամական միջոցներին, այլ գործելու է դրանց կողքին։ Միաժամանակ նշվում է, որ թվային ռուբլին կրիպտոարժույթ չէ և չի հիմնվում բլոքչեյնային հանրային մեխանիզմների վրա։
-
Թվային ռուբլին Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական թվային արժույթ (CBDC) է։
-
Այն նախատեսված է վճարումների պարզեցման, փոխանցումների արագացման և միջնորդավճարների նվազեցման համար։
-
Թվային ռուբլով գործարքները կկատարվեն հատուկ թվային դրամապանակների միջոցով, որոնք կվերահսկվեն ԿԲ-ի համակարգում։
-
Ի տարբերություն կրիպտոարժույթների՝ թվային ռուբլին կենտրոնացված է, ունի օրինական կարգավիճակ և լիովին վերահսկվում է պետության կողմից։
-
Քաղաքացիները կարող են ինքնուրույն ընտրել՝ օգտագործել կանխիկ, անկանխիկ, թե թվային ռուբլի։
Թվային ռուբլին դիտարկվում է որպես ֆինանսական համակարգի արդիականացման կարևոր քայլ, որը նպատակ ունի բարձրացնել վճարային համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում