Ֆրանսիական նավթագազային հսկան TotalEnergies-ը շարունակում է աշխատել Ռուսաստանում՝ էներգակիրների մատակարարումները Եվրոպա ապահովելու համար։ Այս պատճառն անվանել է գործադիր տնօրեն Պատրիկ Պույենը LCI ծրագրում:
TotalEnergies-ը պայմանագիր ունի բնական գազի հեղուկացման գործարանի հետ, որի 70 %-ը գնում է Եվրոպա: Պույենը վստահեցրել է, որ պայմանագիրը կխզվի, երբ ԵՄ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի նկատմամբ։ Նա պնդել է, որ ընկերությունը «դուրս է եկել բոլոր այն գործունեության ոլորտներից, որոնք կապ չունեն Եվրոպա առաքումների հետ»։
Պույենն ավելացրել է, որ TotalEnergies-ը պլանավորում է աստիճանաբար դուրս գալ Ռուսաստանից՝ «միաժամանակ ապահովելով մատակարարումները դեպի Եվրոպա»։ Նշվում է, որ TotalEnergies-ը արդյունահանմամբ աշխարհում չորրորդ խոշորագույն նավթագազային ընկերությունն է:
Օգոստոսին TotalEnergies-ը ռուսական Novatek-ին վաճառեց «Тернефтегаз»-ի իր 49 % բաժնեմասը: Մարտին ընկերությունը որոշել էր այլևս երկրում նոր նախագծերում ներդրումներ չանել՝ ուկրաինական մարտերի պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում