Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Նոր-Ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
1. արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել՝ պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։
2. Սննդամթերքի արտադրամասերի՝ հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, ռաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների անհարթ դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
