Պատերազմ, երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում։ Հայաստանի ամենաբարդ շրջափուլերից մեկում՝ 1995 թ․ հիմնադրվեց «Ֆլեշը»։ Վառելիքի շուկայի զարգացման մասին խոսելը նույնիսկ անհնարին էր թվում այդ տարիներն։
Մեծ ռիսկի և մեծ համառության շնորհիվ` հիմնադրումից երեսուն տարի անց «Ֆլեշը» շարունակում է զարգանալ, փոփոխվել ու որակ թելադրել վառելիքի հայրենական շուկայում։ Այսօր «Ֆլեշը» վերաբրենդավորվում է՝ ստեղծելով մի նոր ու նորարար էկոհամակարգ։
Վերաբրենդավորված «Ֆլեշ»-ն ավելին է, քան մանուշակագույն լոգոն ու նոր դիզայնը։ Հիմնադրման հոբելյանական 30-րդ տարում ընկերությունն ազդարարում է Flash 3.0 հայեցակարգի մեկնարկը։
Flash 3.0-ն ընկերության անցած ճանապարհն է`1.0-ն սկիզբ, 2.0-ն՝ զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ ու նոր ձևաչափ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում