Ադանան պատրաստվում է բաց թողնել 2026-ը և ուղիղ մտնել 2027 թվական

1 Min Read

Թուրքիայի Ադանա (Կիլիկիա) քաղաքում սկվսել են ամանորի տոնական ձևավորման աշխատանքները։ Սակայն այս տարի հետաքրքիր ու զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։ Քաղաքի հրապարակում տեղադրվել է մեծ ու լույսերով պատված 2027 ցուցանակ, ինչը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Ուշագրավ է հատկապես այն, որ լուսավորված մեծ ցուցանակի վրա «2027» էր գրված այն դեպքում, երբ դեռ 2026 թվականը չի եկել։

«2027» թվականը պատկերող ցուցանակը զարմանք և հումորային արձագանքներ է առաջացրել թուրքական սոցտիրույթում։ Օգտատերերը հումորային գրառումներ են արել՝ նշելով «Ադանան պատրաստվում է բաց թողնել 2026 թվականը և ուղիղ մտնել 2027 թվական»:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով