Չինական խոշորագույն Alibaba Ինտերնետ ընկերության զուտ շահույթը 2022-2023 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 20 անգամ՝ հասնելով 306 միլիոն դոլարի, ասվում է ընկերության կայքում հրապարակված եռամսյակային զեկույցում։
Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանի հասույթն աճել է 1,6 %-ով (տարեկան կտրվածքով)՝ կազմելով 58,021 մլրդ դոլար։ Ինչ վերաբերում է ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալներին, Aliexpress-ի սեփականատերը անսպասելիորեն զուտ վնաս է ստացել։ Ճշգրտված շահույթը գերազանցել է շուկայի սպասումները, իսկ եկամուտը սպասվածից քիչ է եղել:
Alibaba-ն հուլիս-սեպտեմբերին զուտ վնասը գնահատել է 2,89 մլրդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ ընկերությունը ստացել է 833 մլն դոլար զուտ շահույթ: Alibaba-ի եկամուտը հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է 3,2 տոկոսով՝ հասնելով 29,124 միլիարդ դոլարի:
Օգոստոսին չինական ՏՏ ոլորտի մեկ այլ հսկա՝ Tencent-ը խոստովանել էր, որ պատմության մեջ առաջին անգամ իր եկամուտը անկում է ապրել: Ընկերության եռամսյակային շահույթը կրճատվել է առավելագույն չափով։ Նշվում է, որ նման բան տեղի է ունենում ընկերության պատմության մեջ առաջին անգամ՝ 2004 թվականից Հոնկոնգի ֆոնդային բորսա մտնելուց ի վեր: Ինտերնետ ընկերության վրա ճնշում է գործադրվում կարանտինային սահմանափակումների խստացման պատճառով՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում