ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրեց պատժամիջոցները մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք սարքավորումներ էին մատակարարում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի հետ կապված անհատներն ու կազմակերպությունները հանվել են պատժամիջոցների ցանկից։
Մասնավորապես, ԱՄՆ-ն վերացրեց պատժամիջոցները Դուբայում գործող 365 Days Freight Services FZCO և թուրքական Etasis ընկերությունների նկատմամբ։
Նրանք Ռուսաստան էին արտահանում պատժամիջոցների տակ գտնվող սարքավորումներ, որոնք օգտագործվում էին նրա ռազմարդյունաբերական համալիրում։
Սահմանափակումները վերացվեցին նաև ֆիննական Hi-Tech Koneisto ընկերության և դրա գլխավոր մենեջեր, ֆինլանդիայի քաղաքացի Եվգենիա Դրեմովայի նկատմամբ։
Նրանք օպտոէլեկտրոնային և լաբորատոր սարքավորումներ էին մատակարարում պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերություններին։
ԱՄՆ-ն չի բացահայտում այս որոշման պատճառները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում