Նոր «Ֆորսաժ»-ի բյուջեն ավելացել է՝ հասնելով 340 միլիոն դոլարի

1 Min Read

«Ֆորսաժ» ֆրանշիզայի տասներորդ մասի բյուջեն աճել է մինչև 340 միլիոն դոլար։ Այս մասին գրում է The Wrap պարբերականը, հղում անելով ֆիլմի արտադրության գործընթացին ծանոթ աղբյուրներին:

Այս ցուցանիշը 70 %-ով ավելի է «Ֆորսաժ 9»-ի հայտարարված բյուջեից, որը կազմում էր 200 մլն դոլար։ Այս պահին նոր «Ֆորսաժ 10»-ը ֆրանշիզայի ամենաթանկ ֆիլմն է։

Ինչպես պատմել են հրատարակության զրուցակիցները, աճող բյուջեն բացատրվում է բազմաթիվ գործոններով․ Վին Դիզելի և ֆրանշիզայի մյուս դերասանների աշխատավարձի բարձրացում, արտադրական ծախսերի ընդհանուր ավելացում՝ գլոբալ ինֆլյացիայի հետևանքով, թեստավորման և COVID-19-ի անվտանգության արձանագրություններով նախատեսված այլ միջոցների ձեռքբերում:

Ավելի վաղ Universal ընկերության ղեկավար Դոննա Լենգլին հանդես էր եկել «Ֆորսաժ»-ի կանացի տարբերակի օգտին։ Կորպորացիայի ղեկավարն ասել էր, որ և ինքը, և դերասան Վին Դիզելը կցանկանային տեսնել ֆրանշիզայի սպին-օֆֆը միայն կին հերոսների հետ: Նա նշել էր, որ ֆիլմաշարում կան շատ գեղեցիկ հերոսուհիներ, իսկ վերջերս նրանց է միացել դերասանուհի Բրի Լարսոնը։

Կիսվեք այս հոդվածով