Twitter սոցիալական ցանցի նոր ղեկավար և սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ծրագրում է կրճատել ընկերությունում իր աշխատանքի ժամանակը, և խոստացել, ի վերջո, սոցիալական ցանցի համար նոր ղեկավար գտնել։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Մասկն իր հայտարարություններն արել է Դելավերի դատարանում ցուցմունք տալու ժամանակ, որտեղ նրան մեղադրել են Tesla ավտոմոբիլային ընկերությունը ղեկավարելու համար անարդարացիորեն մեծ պարգև՝ 56 միլիարդ դոլար ստանալու մեջ։ Միլիարդատիրոջ խոսքով, նորմալ է, որ Twitter-ի նման նոր ընկերության ձեռքբերումից հետո անհրաժեշտ է ակտիվության սկզբնական աճ՝ ընկերությունը վերակազմավորելու համար։ «Բայց ժամանակի ընթացքում ես ակնկալում եմ կրճատել իմ ժամանակը Twitter-ում», – ասել է գործարարը:
Միևնույն ժամանակ, ընկերության նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին հրաժարվել է կրկին պաշտոնը ստանձնելու մտքից։ Twitter-ի օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք նա կրկին կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնը, Դորսին պատասխանել է՝ «ոչ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում