Ամանորյա զարդարանքների համար Ռուսաստանում կարող են տուգանել աշխատակիցներին

1 Min Read

Ռուսաստանում քաղաքացիներին կարող է սպառնալ մինչև 15 000 ռուբլի տուգանք՝ աշխատավայրերում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար։ Պատճառը այն է, որ նման զարդարանքները կարող են դիտարկվել որպես հրդեհային անվտանգության կանոնների խախտում։

Մասնագետների պարզաբանմամբ՝ վտանգավոր են հատկապես

  • էլեկտրական  զարդաշղթաները(гирлянда),

  • ինքնաշեն լուսավոր զարդերը,

  • թղթից կամ հեշտ բռնկվող նյութերից պատրաստված դեկորները,

  • ինչպես նաև ելքերի, վահանակների և հրդեհաշիջման միջոցների մոտ տեղադրված զարդարանքները։

Տուգանք կարող է նշանակվել, եթե ստուգման ընթացքում պարզվի, որ զարդարանքները խոչընդոտում են տարհանմանը կամ չեն համապատասխանում անվտանգության նորմերին։ Կազմակերպությունների ղեկավարների համար պատասխանատվությունը կարող է լինել ավելի խիստ, իսկ կրկնակի խախտումների դեպքում հնարավոր է նաև գործունեության ժամանակավոր կասեցում։

Իրավաբանները խորհուրդ են տալիս աշխատավայրերը զարդարել միայն թույլատրելի և սերտիֆիկացված միջոցներով կամ սահմանափակվել չեզոք դեկորով՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով