Թուրքիայի բնակչության կեսից ավելին օգտվում է արհեստական բանականությունից

1 Min Read

Թուրքիայում արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ իրազեկվածությունը և դրա կիրառումը շարունակում է աճել։ «Արհեստական բանականության քաղաքականությունների ասոցիացիայի» (AIPA) կողմից իրականացված «Հասարակության շրջանում արհեստական բանականության ընկալումը» հետազոտության համաձայն՝ Թուրքիայում «ԱԲ»-ից օգտվողներն այժմ կազմում են բնակչության 57.6 տոկոսը, ինչը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

Զեկույցի տվյալներով՝ Թուրքիայի բնակչության 80.5 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր 5 քաղաքացուց 4-ը, տեղեկացված է արհեստական բանականության մասին։ Արտադրողական (generative) արհեստական բանականության գործիքների մասին տեղեկացվածները կազմում են 59.7 տոկոս, իսկ այսպես կոչված «agentic AI» գործիքների մասին իմացողները՝ 30.7 տոկոս։

Հետազոտության շրջանակներում իրականացված սոցհարցման ընթացքում ԱԲ-ի, արտադրողական կամ «agentic AI» գործիքներից գոնե մեկի մասին լսած անձանց 50.1 տոկոսը նշել է, որ ունի «հիմնական մակարդակի» գիտելիքներ այդ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Նրանցից 11.1 տոկոսը նշել է, որ լավ է տիրապետում թեմային, իսկ 38.8 տոկոսը՝ որ տեղեկացված է «մասամբ/քիչ թե շատ»։

Հայտնի է դարձել նաև Թուրքիայում ամենահայտնի արհեստական բանականության գործիքը, որն է «ChatGPT»-ն է՝ 88 տոկոս ցուցանիշով։ Դրան հաջորդում է «Gemini»-ն՝ 35.4 տոկոս, «DeepSeek»-ը՝ 15.6 տոկոս և «Grok»-ը՝ 13.1 տոկոս։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով