«Ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, մինչև անձնական թույլտվություն չտամ, չի աշխատելու էդ խանութը». վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ կառավարության նիստին:
Վարչապետը պատմել է, որ իր աշխատակազմից գնացել էին խանութ, այնտեղ ասել են, որ եթե տվյալ ապրանքը գնեք կանխիկով, ուրիշ գին կարժենա, եթե անկանխիկ` ուրիշ:
Փաշինյանը նշել է, որ կանխիկի հարցը պետք է լուծել: Նրա պնդմամբ պոզիտիվ ոչ մի գործարք չկա, որ հնարավոր չլինի կատարել անկանխիկով:
«Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկը. դրանով կաշառք են տալիս, կասկածելի գործարքներ են անում, իսկ անկանխիկով կարելի է նույնիսկ նվեր տալ` գումարը փոխանցելով քարտին»,- նշել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
