Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով:
Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար: