Օրեր առաջ ԿԲ-ն ՀՀ գլխավոր տոկոսադրույքը նվազեցրեց 0.25 տոկոսային կետով. արդյունքում գլխավոր տոկոսադրույքը հաստատվեց 6.5% մակարդակում։ Այս որոշումը պայմանավորված է վերջին ամիսներին դրսևորված տնտեսական տարբեր ցուցանիշների վարքագծով։
Վերոնշյալներից առանձնացնենք ՀՀ բանկային համակարգի առանցքային ցուցանիշները 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ․
ՀՀ բանկային համակարգում առկա իրավիճակը նկարագրենք երկու խումբ ցուցանիշներով՝ ՀՀ առևտրային բանկերի հաշվեկշռային և գործութնեության ցուցանիշներով։
2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում գործունեություն է ծավալում 17 բանկ, որոնք ունեն գործող 542 մասնաճյուղ։ Հարկ է նշել, որ 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ բանկերի թվաքանակը կրճատվել է 1-ով, իսկ մասնաճյուղերի թվաքանակն աճել է 11 միավորով։
Նկատենք, որ շահույթով աշխատող բանկերի թվաքանակը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ 2024թ․ դեկտեմբերի համեմատ կրճատվել է 2-ով՝ կազմելով 16 միավոր։
ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ ֏12 տրլն, որը 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 8%-ով։ Միևնույն ժամանակ, շահույթով աշխատող բանկերի ընդհանուր շահույթի ծավալները 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է ֏0.31 տրլն։ Վերջինս 2024թ․ դեկտեմբերի համեմատ կրճատվել է 7%-ով։
Այն պարագայում, երբ 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը վնաս չէին արձանագրել, ապա 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը կազմել է ֏0.02 տրլն։
Ո՞ր դիրքերում են բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Առևտրային բանկերի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ ֏10 տրլն, որը 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 8%-ով։
Նկատենք, որ բանկերի կանոնադրական հիմնադրամի ընդհանուր ծավալը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 14%-ով՝ կազմելով է մոտ ֏0.98 տրլն։
ՀՀ առևտրային բանկերի գլխավոր պահուստի ընդհանուր ծավալը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է ֏0.12 տրլն` դեկտեմբերի վերջի համեմատ աճելով 9%-ով։
Եվ, վերջապես առևտրային բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ կրճատվել են 4%-ով՝ կազմելով ֏0.53 տրլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում