Ռումինիան Բուխարեստի մոտ կկառուցի «Դրակուլա» թեմատիկ պարկ՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ

1 Min Read

Ռումինիայի իշխանությունները հայտարարել են Բուխարեստի մերձակայքում «Դրակուլա» անվանումով խոշոր ժամանցային զբոսայգու ստեղծման մասին։ Նախագծի ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 1 միլիարդ դոլար, իսկ այն կդառնա Եվրոպայի ամենախոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Ծրագրի տարածքը կզբաղեցնի շուրջ 160 հեկտար։ Այն կներառի՝

  • «Դրակուլա» թեմատիկ այգի՝ մոտ 780 քմ տարածքով,
  • երեք հյուրանոց՝ ընդհանուր առմամբ 1200 համարով,
  • ջրաշխարհ (ակվապարկ),
  • թերմալ սպա համալիր,
  • ինչպես նաև մրցարշավային հարթակ։

Նախագծի բացումը նախատեսվում է 2027 թվականին։

«Դրակուլա» բրենդը հիմնված է Վլադ Ցեպեշի՝ պատմական կերպարի և նրա շուրջ ձևավորված լեգենդների վրա, որոնք Ռումինիային վաղուց ապահովել են միջազգային ճանաչում զբոսաշրջության ոլորտում։ Իշխանությունների ակնկալիքով՝ նոր զբոսայգին տարեկան կգրավի միլիոնավոր զբոսաշրջիկների, կստեղծի հազարավոր աշխատատեղեր և զգալիորեն կնպաստի երկրի տնտեսությանն ու զբոսաշրջային եկամուտների աճին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով