Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին և դրանց քննարկումը ԱԺ-ում համարել անհետաձգելի:
Նախագծերի նպատակը հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է: Օրինագծով առաջարկվում է պահպանել գործող օրենսդրությամբ սահմանված՝ հարկային գործակալների կողմից վճարված եկամուտների մասով վերջիններիս կողմից եկամտային հարկի ամսական հաշվարկներ ներկայացնելու համակարգը, ֆիզիկական անձանց կողմից ոչ հարկային գործակալներից ստացված՝ եկամտային հարկով հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ ներկայացնելու համակարգը:
Միաժամանակ, առաջարկվում է ներդնել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝ հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները, հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում