Անօդաչու տաքսիների ծառայություն մատուցող ընկերությունը բանակցում է 15 մլրդ դոլարի ներդրումների ներգրավման շուրջ

1 Min Read

Bloomberg-ի տվյալներով՝ անօդաչու տաքսիների ծառայություն մատուցող Waymo ընկերությունը քննարկում է մոտ 15 մլրդ դոլարի ներդրումների ներգրավում՝ ընկերության 100 մլրդ դոլար գնահատմամբ։ Ներդրումային այս փուլի առաջատարն ակնկալվում է լինի Alphabet-ը՝ Waymo-ի մայր ընկերությունը։

  • Համեմատության համար նշվում է, որ 2025 թվականի հոկտեմբերին Waymo-ի գնահատումը կազմում էր շուրջ 45 մլրդ դոլար, այսինքն՝ այժմ գրեթե կրկնապատկվել է։

  • Waymo-ն համարվում է անօդաչու տրանսպորտի ոլորտի առաջատարներից մեկը և արդեն գործարկում է ինքնավար տաքսիներ ԱՄՆ մի շարք քաղաքներում։

  • Ներդրումների ներգրավումը նպատակ ունի արագացնել տեխնոլոգիական զարգացումները, ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը և ամրապնդել ընկերության դիրքերը գլոբալ շուկայում։

  • Alphabet-ի ակտիվ մասնակցությունը վկայում է, որ կոնցեռնը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն է տալիս ինքնավար փոխադրումների ոլորտին։

Այս քայլը կարող է Waymo-ին դարձնել աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական ստարտափներից մեկը՝ ինքնավար մեքենաների շուկայում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով