Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է

1 Min Read

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել են կեղծ օգտահաշիվներ՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնատար անձանց անուն-ազգանուններով։

Տվյալ օգտահաշիվներից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ նախարարության/պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
«Խնդրում ենք լինել առավել զգոն․
  • չպատասխանել նման հաղորդագրություններին,
  • չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
  • չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
  • անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասված է հաղորդագրությունում։

 

Դիտումների քանակ47

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով