ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ դատի է տալու BBC-ին, չնայած Panorama-ում իր ելույթի անպատշաճ խմբագրման համար հեռուստաալիքի ներողությանը: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
«Մենք դատի կտանք նրանց: Մենք դատի կտանք նրանց մեկ միլիարդից մինչև 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (792 միլիոն ֆունտ ստեռլինգ) և հավանաբար՝ հաջորդ շաբաթ», — հեռուստաալիքը մեջբերել է Սպիտակ տան խոսքերը:
Sky News-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը BBC-ն պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից «իրավիճակը սխալ ներկայացնելու» համար, բայց հերքել է զրպարտության մեղադրանքը:
Նոյեմբերի 9-ին Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում շնորհակալություն է հայտնել The Telegraph-ին՝ Կապիտոլիումի անկարգությունների մասին իր ելույթի վերաբերյալ BBC-ի կողմից կեղծիքը բացահայտելու համար:
Նա նաև հեռուստաալիքի հրաժարական տվող ղեկավարներին անվանել է «անազնիվ մարդիկ, որոնք փորձել են ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների վրա»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում