Volkswagen ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել ավտոմոբիլային գործարան Գերմանիայում՝ առաջին անգամ իր 88-ամյա պատմության ընթացքում։ Խոսքը Դրեզդենում գտնվող գործարանի մասին է, որը տարեկան արտադրում էր մինչև 200 հազար ավտոմեքենա։
Գործարանի փակումը պայմանավորված է միաժամանակ մի քանի լուրջ գործոններով՝
-
Գերմանիայում և Եվրոպայում շարունակվող տնտեսական ճգնաժամ,
-
Էներգետիկ ճգնաժամ և էներգակիրների բարձր գներ,
-
Ընկերության կողմից շուրջ 35 հազար աշխատատեղերի կրճատման ծրագիր,
-
ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքեր,
-
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով շուկաների կրճատում և մատակարարման շղթաների խաթարում։
Դրեզդենի գործարանը համարվում էր Volkswagen-ի խորհրդանշական արտադրամասերից մեկը և հատկապես կարևոր դեր ուներ էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ու նոր տեխնոլոգիաների փորձարկման գործում։ Փակումը լուրջ հարված է ոչ միայն ընկերության աշխատակիցներին, այլև Գերմանիայի ավտոարդյունաբերությանը՝ որպես երկրի տնտեսության առանցքային ոլորտի։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս որոշումը կարող է ազդակ հանդիսանալ, որ եվրոպական խոշոր ավտոարտադրողները ստիպված են վերանայել իրենց ռազմավարությունները՝ գլոբալ տնտեսական ու քաղաքական ճնշումների պայմաններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում