«Nan» կաթնախառնուդը կհավաքվի դեղատներից, թե՞ ոչ․ ինչ են հայտնում ՍԱՏՄ-ից

2 Min Read

Nestle ֆիրմայի Nan կաթնախառնուդի որոշ խմբաքանակներ Եվրոպական երկրների վաճառքի կետերից հետ են կանչվել։ Այս մասին  տեղեկությունները տարածվել է համացնցում իրականացված մի շարք հրապարակումներից։ Նշվում է, որ պատճառը Cronobacter spp. բակտերիաներով հնարավոր վարակված լինելու կասկածն է:

Հրապարակումներում մասնավորապես նշվում է, որ Կոնտամինացված արտադրանքի օգտագործման ժամկետը մինչև 2027 թվականի հունիսն է: Խոսքը վերաբերում է “NAN EXPERT PRO sans lactose” կաթնախառնուրդին:

Տուփի ներքևի մասում գտնվող խմբաքանակի համարն է L-51520346AC:

Նշվում է, որ այս արտադրանքը վաճառվել է 400 գրամանոց տուփերով 2025 թվականի հունիսի 13-ից մինչև նոյեմբերի 13-ը:

«Ծնողներին խորհուրդ է տրվում դադարեցնել այս տուփերի օգտագործումը և անմիջապես դեն նետել դրանք: Սիրելի ծնողներ, եթե Դուք նույնպես ձեր բալիկների համար ձեռք եք բերել այդ խմբաքանակի տուփերից, դեն նետեք դրանք: Տեղեկացնեմ, որ Cronobacter spp. ( entérobactéries sakazaki) հազվադեպ , սակայն ծայրահեղ վտանգավոր բացիլ է, ինչը նորածինների մոտ կարող է հանգեցնել սեպսիսի, մենինգիտի (որը կարող է մահացու լինել) և նեկրոտիզացնող էնտերոկոլիտի: Սիրելի ծնողներ Ձեր նորածինների ամենաապահով սնունդը մայրական կաթն է, պայքարեք դրա համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, բժիշկ Հասմիկ լալայանը։

ArmLur.am-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ խնդրի մասին դեռ անցած շաբաթվանից տեղյակ են, վերահսկողական միջոցառումներ իրականացվում են, արդյունքերը կհրապարակեն:

«Այս պահին ստուգվում է՝ արդյոք այդ խմբաքանակները մեր երկիր մտել են, եթե՝ այո, տնտեսավաորղին հավաքելու հանձնարարական կտրվի»,- նշել է ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով