Հայաստանի ամենաաղքատ մարզն ու ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներամփոփում ենք շաբաթը Banksnews.amի հետ։

֏293,729․ ճիշտ այսքան է կազմել մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ․ հոկտեմբերի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  6․3%-ով։

Ի դեպ, միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ 2025 թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ։Աշխատանքի է տեղավորվել 10 072 աշխատանք փնտրող, որից 6045-ը՝ կին,  94-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ աղքատության մակարդակն անհավասար է բաշխված Երևանում և ՀՀ մարզերում։ 2024թ․ աղքատության առավելագույն մակարդակը հաստատվել է Շիրակի՝ 43%,

ամենացածրը Սյունիքի մարզում՝ 6.2%։ Երևանում աղքատությունը  հաստատվել է 16.9% մակարդակում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 78.7%-ը  չի կարողանում առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդն անցկացնել տնից հեռու, 76.8%-ը  չի կարողանում տնից դուրս կանոնավոր կերպով (տարեկան մի քանի անգամ) մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սպորտը, կինոն, համերգը և այլն։Բնակչության 70.2%-ը չի կարողանում փոխարինել մաշվա ծ կահույքը՝ ներառյալ կահույքի առանձին առարկաները։

Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է։ ԿԲ տվյալներով՝ 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային և ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը մեր երկրում կազմել է 34.2%։ Սա, ըստ էության, հայկական դրամի նկատմամբ վստահության աճի մասին է խոսում։

Եվ վերջում՝ զբոսաշրջային թվեր։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 2%-ով՝ կազմելով 2․1 մլն մարդ։ Միայն այս տարվա նոյեմբերին ՀՀ է այցելել 176,571 զբոսաշրջիկ՝ 15%-ով ավելի, քան 2024թ․ նոյեմբերին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով